Նորաշեն և Մեծավան համայնքներում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ից հայտնեցին Iravaban.net-ին, որ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին։
Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցիալական ցանցերում հրապարակել էր տեսանյութ՝ կապված ՔՊ քարոզարշավի հետ, որտեղ, ըստ հրապարակման, որոշ խմբեր խոչընդոտում էին քարոզարշավի ընթացքը և փակել էին ճանապարհներ։
Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննության շրջանակում։


