ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Հողագրունտի սահքի հետևանքով առաջացած փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է։
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Փրկարար ծառայությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է։


