Վթարային ջրանջատում կլինի
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 12-ին` ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի` Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1-ին, 2-րդ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


