«Նարինեի» մեջ անվտանգության պահանջների խախտում է եղել․ գործունեությունը կասեցվել է
«Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշառման արդյունքում խախտումներ են հայտնաբերվել, կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«ՍԱՏՄ տեսուչները «Զովետի» ՍՊԸ-ում (ք. Երևան, Լեոյի փողոց) իրականացված ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք»,- ասված է հաղորդագրությունում։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:


