ՀՐԱՏԱՊ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Հանրայինի հետ լարվածության մասին
ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է դպրոցի տնօրեններին
Քաղցկեղի 5 նշան, որոնք չի կարելի անտեսել
07 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Հանրայինի հետ լարվածության մասին
07.05.2026
ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է դպրոցի տնօրեններին
07.05.2026
Քաղցկեղի 5 նշան, որոնք չի կարելի անտեսել
07.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԼրահոսՀայաստանՀասարակություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Հանրայինի հետ լարվածության մասին

07.05.2026 One Min Read
3 0

Օրերս հայտնի դարձավ, որ Լուսինե Թովմասյանը դադարեցրել է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։ Որպես պատճառ հաղորդավարուհին նշել էր, որ դա տեղի է ունեցել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի պատճառով։

Tert.am-ը հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ հասկանալու, թե ինչ խնդիր է առաջացել Հանրայինի հետ։ Նվագախումբը տրամադրել է հետևյալ պարզաբանումը.

«2025թ. սեպտեմբերի 22-ից սկսած Հանրային հեռուստաընկերության տնօրինությունը նեղ անձնական, մանր խնդրի պատճառով ամիսներ շարունակ գրեթե ամբողջությամբ զրկել է նվագախմբին եթերում ներկայություն ունենալու հնարավորությունից։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ երկար ժամանակ չենք բարձրաձայնել խնդիրը՝ հույս ունենալով, որ երկու պետական կառույցները կկարողանան գտնել խնդրի լուծման ուղիները։ 2025թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Սիմֆոնիկ նվագախումբը Հանրայինին դիմել է բազմաթիվ գրություններով` խնդրելով լուսաբանել մեծամասշտաբ համերգները, «Առավոտ լուսո»-ի շրջանակում հյուրընկալել նվագախմբի ներկայացուցիչներին՝ անդրադառնալու համար Ժամանակակից երաժշտության փառատոնին և այսպես շարունակ: Սակայն ոչ մի նամակին պաշտոնական պատասխան չենք ստացել:

2025թ. նոյեմբերին ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Գերմանիայում կայանալիք համերգի համար ևս դիմել էինք նկարահանված կոնտենտի իրավունքի փոխանցման և ցուցադրման համար, սակայն Հանրայինը չի արձագանքել այդ նամակին:

Եթերից գրեթե հանվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրերը, մի շարք ձևաչափերում հյուրընկալելու բոլոր առաջարկները մերժվել կամ մնացել են անարձագանք: Շարունակել ենք հուսալ, որ խնդիրը կարող է լուծվել փոխադարձ համաձայնության ճանապարհով, բայց երբ արդեն Հանրային հեռուստաընկերությունը սկսեց հետապնդել նվագախմբի հետ համագործակցող աշխատակիցներին, այժմ բարձրաձայնում ենք խնդրի մասին:

Նվագախումբն անընդունելի և անազնիվ է համարում Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից այն աշխատակիցների նկատմամբ իրականացվող ճնշումները, ովքեր համագործակցում են սիմֆոնիկի հետ։ Նվագախմբի համար մեծ պատիվ է հանրահռչակման և առաջխաղացման աշխատանքներում համագործակցել Լուսինե Թովմասյանի պես պրոֆեսիոնալ մասնագետի հետ, և ուրախ ենք, որ մեր հետագա աշխատանքային ճանապարհը շարունակելու ենք Լուսինե Թովմասյանի հետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում.

Share Article

Previous Post

ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է դպրոցի տնօրեններին

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am