Խոշոր հր դեհ Վեդիում. Կր ակն ու ծ ուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ օգոստոսի 4-ին  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի  քաղաքի Ս․ Վարդանյան փողոցում հրդեհ է բռնկվել  շինանյութի խանութում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վեդու թիվ 26 և Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շինանյութի խանութի պահեստային տարածքում․ պահանջվել է օգնություն։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարում էին գյուղացիներն ու շինանյութի աշխատակիցները։ Հրշեջներին օգնում են նաև պարեկները, իսկ դեպքի մասին տեղեկանալով Արարատի և Վեդիի քաղաքապետների հանձնարարականով օպերատիվորեն ժամանել են կոմունալ բաժնի աշխատակիցները՝ ջրատար ավտոմեքենաներով, նրանք նույնպես մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80-%D5%B0%D6%80%D5%A4%D5%A5%D5%B0-%D5%BE%D5%A5%D5%A4%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D6%80%D5%A1%D5%AF%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%AE%D5%B8%D6%82%D5%AD%D5%A8-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A5%D5%B6-%D5%B4%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D6%80-%D5%B4%D5%A5%D5%BF%D6%80%D5%AB%D6%81?fbclid=IwY2xjawEb-kxleHRuA2FlbQIxMQABHf9tLCkCZxW_lBv27PIfm-5I10hTlCxEmRM74q1ZGDg1b9QGPJNzSZLZGA_aem_OFjVbGyQJITgoAKfzu0DWg

38 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն