Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ

Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։

Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը։

«Որտեղ տեղադրված է մեր դրոշը, դրա հակառակ կողմում իրենց դրոշն է։ Իրենց սահմանապահները, նրանց շարժը գյուղից տեսանելի է, մեր սահմանապահներից ուղիղ գծով մոտ 200 մետր հեռավորության վրա են գտնվում։

Բայց այդ հատվածում ձոր է իջնում, հետո բարձրանում, այդ բարձունքին իրենց դրոշն է հիմա։ Գյուղի հատված դեռ չեն եկել, ճանապարհը աշխատում է, մինչև նոր ճանապարհ կառուցեն, ժամկետը կարծեմ մինչև հուլիսի 24-ն է»,- ասաց նա։

Հարցին՝ գյուղում այս պահին ինչ վիճակ է, գյուղապետն ասաց․

«Նույնն է, ո՞նց կարող են հանգիստ լինել, ժողովուրդ է մնացե՞լ շարքից դուրս են եկել, վիճակ չկա ժողովրդի վրա»։

441 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն