Ադրբեջանը հայտարարել է, թե խաղաղության համար Հայաստանը «պետք է ապա ռազմականացվի»

Ադրբեջանի պահանջները՝ ուղղված իրենից խաղաղություն ակնկալող ՀՀ իշխանություններին, անցել են նոր չափաբաժինները։ Այսպես, իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, որ զբաղվում է հայ-ադրբեջանական բանակցություններով, հայտարարել է, թե եթե «Հայաստանը խաղաղության պայմանագիր է ցանկանում, ապա պետք է հրաժարվի Ղարաբաղի մասով պահանջներից, փոխի Սահմանադրությունն ու ապառազմականացվի»։

Ըստ էության, ՀՀ իշխանությունները արդեն կատարել են Ադրբեջանի մի պահանջը ու մոռացության են տվել Արցախը։

897 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն