Արտակարգ իրավիճակ Ջրաշենում․ ինչ է կատարվել

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցում գտնվող ինքնաշեն ոչ բնակելի փայտե տնակում՝ մոտ 80 քմ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։52-ին, մարվել՝ 16։24-ին։ Այրվել են փայտե տնակը, ներսում՝ մոտ 100 հակ անասնակեր և մոտ 8 խմ վառելափայտ։ Տուժածներ չկան։

992 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն