Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվել են
Tert.am Life-ի տեղեկություններով դերասանուհի Անահիտ Մանուկյանն ու դերասան Հայկ Հովհաննիսյանը բաժանվել են:
Դերասանուհի Անահիտ Մանուկյանն ինստագրամյան իր էջից հեռացրել է համատեղ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը:
Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր, որ Հայկ Հովհաննիսյանը «Սերը վերջին հարկում» ներկայացման պրեմիերայից հետո բեմում անսպասելի ամուսնության առաջարկություն արեց Անահիտին։

Հանդիսատեսի աչքի առաջ նա ամուսնական մատանին դրել էր Անահիտի մատին։ Զույգն արդեն տևական ժամանակ միասին էր:



No Comment! Be the first one.