Ողբերգություն․ մայրը և 7-ամյա որդին խեղդվել են գետում
Անգլիայում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ կինն ու նրա յոթամյա որդին խեղդվել են գետում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ ականատեսների՝ երեխան հանկարծ հեռացել է մորից և ընկել ջուրը։ Կինը անմիջապես նետվել է նրա հետևից՝ փորձելով փրկել նրան, սակայն երկուսն էլ հայտնվել են խոր ջրում և ուժեղ հոսանքի մեջ։
Վկաներից մեկը փորձել է օգնության հասնել, սակայն հոսանքի ուժգնության պատճառով ստիպված է եղել վերադառնալ ափ՝ սեփական կյանքը վտանգի տակ չդնելու համար։
Չնայած շտապօգնության ծառայությունների արագ արձագանքին՝ ջրից դուրս բերված կնոջն ու երեխային բժիշկներին չի հաջողվել վերակենդանացնել։
Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքը քրեական բնույթ չի կրում և գնահատվել է որպես դժբախտ պատահար։



No Comment! Be the first one.