Արթուր Ավանեսյանը` Կանդազը, իրականացնում է հացադուլ: Հացադուլ՝ Հայաստանում անարդարության վերացման և քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը:
«Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր 30 տարվա զինվորականը, ով թշնամու ահուսարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է և ստիպված իրականացնում է հացադուլ»,-նշել է նա:
Հովսեփյանը հավելել է, որ իրավապահների կողմից տարածված ձայնագրություններում խոսք չկա ընտրակաշառքի մասին, այլ խոսք կա հողերը պահելու, բնակարաններ կառուցելու և աշխատատեղեր ստեղծելու մասին:
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր երկու ամսով։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ձերբակալվել էր ընտրակաշառք տալու կասկածանքով։



No Comment! Be the first one.