Փրկեք ինձ… Ինչ է պատահել Մարիամ Ալեքսանյանին. տեսանյութ

starnews.am-ը գրում է. Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է սթորի, որտեղ երևում է`ինչպես են աղմկում ներկաները: Դերասանուհին խոստովանում է, որ նոր է վերադարձել երկար ճանապարհից, և այս աղմուկն իրեն խանգարում է:

«Փրկեք ինձ»,- գրել է Մարիամը:

Հավելենք, որ դերասանուհին շատ ակտիվ է ինստագրամյան էջում: Վերջերս Մարիամը ջերմ հրապարակում էր արել դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ:

«Ընկեր ջաաան»,- տեսանյութին կից գրել էր Մարիամն`այդպիսով հերքելով իր և Ռաֆայելի միասին լինելը:

Նշենք, որ նրա անձնականը մշտապես հետաքրքրում է հանրությանը:

Հավելենք, որ նախքան այս Մարիամ Ալեքսանյանը նշանված է եղել դերասան Գոռ Ալեքսանյանի հետ, այնուհետև հետ տվել նշանը:

Մարիամն Ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի շրջանակներում նրան հարցրել էին՝ արդյո՞ք սիրուց հետո կարողանում են մնալ ընկերներ: Մարիամը պատասխանել էր հետեւյալ ձեւով.

«Այո, միանշանակ: Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա այո, ընկերություն լինում է սիրուց հետո»:

 

4 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն