Խոշոր ավտով թար-հր դեհ Արագածոտնի մարզում

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Թալին-Արտենի ավտոճանապարհի՝ Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են «Lada» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը «Արմավիր», 1-ը՝ «Թալին» բժշկական կենտրոններ։

Բախման հետևանքով «Lada»-ում հրդեհ է բռնկվել ու վիրավորներին առաջինը օգնության հասած քաղաքացիները մարել են կրակը։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

531 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն