Կրա կոցներ՝ Արմավիրի մարզում. Մա հացել է ոստիկանության ծառայողներից մեկը

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացիներ։

Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ հնարավոր է վիրավորների թիվը ավել լինի։ Վիրավորների մեջ կան ոստիկանության ծառայողներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նալբանդյան գյուղում գտնվող  քաղաքացու մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերք կա։ Ոստիկանները այցելել են նշված վայր և քաղաքացին, հավանաբար իմանալով, որ եկել են իր հետևից, իր մոտ եղած ապօրինի ինքնաձիգից առանց նախազգուշացնելու կրակոցներ է արձակում ոստիկանների ուղղությամբ։ Վերջիններս էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

139 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն