Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը
44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3833 մարդ։
Այդ մասին մայիսի 15-ին Արմավիրում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ներառված է իշխող «ՔՊ» կուսակցության համամասնական ցուցակում։
«Սրանք հաստատված թվեր են, հարուցված են քրեական գործեր»,– նշել է նա։
Սիմոնյանը նաև հայտնել է անհայտ կորածների մոտավոր թիվը՝ շուրջ 160 մարդ։
Նա ընդդիմությանը մեղադրել է զոհերի թվերը, իր գնահատմամբ, արհեստականորեն ուռճացնելու համար՝ հարցադրելով. «Ինչո՞ւ եք փորձում զոհերի հաշվին քաղաքական դիվիդենդներ շահել»։


