Ինչ տեսքով է ներկա գտնվել Արթուր Վանեցյանի կինը`որդու հարսանիքին. ԲԱՑԱՌԻԿ

starnews.am-ը գրում է. Տեղեկացրել ենք, որ ապրիլի 27-ին հայաստանյան ամենաշքեղ և թանկարժեք ռեստորաններից մեկում` «Դվին»-ում, տեղի է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հարսանիքը։

Հարսնացուն Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի դուստրն է։

Օրեր առաջ ներկայացրել էինք բացառիկ կադրեր հարս ու փեսայից, իսկ արդեն այսօր ներկայացնում ենք Արթուր Վանեցյանի կնոջ`Նոնա Վանեցյանի շքեղ տեսքը, որով նա ներկայացել է իր որդու հարսանիքին:

Նշենք, որ հրավիրվածների թվում ինչպես հայաստանյան, այնպես էլ Արցախի քաղաքական դաշտի ներկայացուցիչներն են եղել:

https://youtu.be/PQSiIKeF-b8

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`արգելվել է որևէ կադր հրապարակել հարսանիքից համացանց, իսկ ինչպես երևում է`արգելքը խիստ է եղել: Հյուրերից որևէ մեկը չի հրապարակել հարսի կամ փեսայի լուսանկարը:

Կազմակերպիչները բացառապես դետալներ էին հրապարակել, որոնք ևս այնպես էին արված, որ չէր երևում`ում հարսանիքի ձևավորումն է, ում տորթն է և այդպես շարունակ:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`երեկոյի ընթացքում ելույթ էին ունեցել ինչպես հայկական, այնպես էլ արտերկրից ժամանած շոուբիզնեսի ներկայացուցիչներ:

Երեկոն վարել են Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանը, երեկոն գեղեցկացրել էին Սոնան ու Գարիկը, Էրիկը, Կարեն Սևակը ու այլ երգիչ-երգչուհիներ:

Պարզվում է Վանեցյանի հարսը շատ է սիրում ալ կարմիր վարդեր, ինչի առթիվ ձևավորումներն արվել են բացառապես այդ գույնով ու ծաղիկով:

Դե իսկ գլխավոր սրահը ձևավորված է եղել սպիտակ գույնով:

236 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն