Ռուսաստանն ու Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ, շարունակում են լինել բարեկամներ և գտնվել երկխոսության մեջ։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք շարունակում ենք երկխոսությունը, մենք շարունակում ենք պահպանել երկխոսությունը մեր հայ բարեկամների հետ և կանենք դա նաև հետագայում»,- ասել է Պեսկովը։
Պատասխանելով ճշգրտող հարցն, թե արդյոք Մոսկվան և Երևանը բարեկամնե՞ր են՝ Պեսկովը պատասխանել է. «Միանշանակ։ Մենք Հայաստանի հետ ամենաառաջադեմ ինտեգրացիոն պրոցեսներում ենք։ Մենք գիտենք, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք զարգացման ռուսական վեկտորի ամբողջական կողմնակիցներն են, կենտրոնացած են Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն պրոցեսներին մասնակցությունը խորացնելու վրա։ Անկասկած, մեզ նման մոտեցումը դուր է գալիս, մենք դա չենք թաքցնում»,- ասել է նա։


