Ու թող ինձ ասեն` խե նթ է, սգ ալ չգիտի, մեկ է՝ ապրելու եմ․ նահ ատակված զինծառայողի մայր

Զո հված զինծառայողի մայր Արսինե Սահակյանը, ով մի շարք կամավորական հասարակական կազմակերպություների անդամ է, և մասնակցել է «Սև ու սպիտակ» անունը կրող միջոցառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ու թող շատերին տարօրինակ թվա, և թող խոսեն ու բամբասեն, թող հոխորտան ու հայհոյեն, մեկ է`չեն սպանի ինձ ։
Մեկ է`  չեն կարող գլխատել այն ԿՅԱՆՔԻՆ, որն ապրում է իմ մեջ, որովհետև հիմա այդ կյանք ուրիշ է, ավելի ուժեղ է, ավելի զորեղ է, ավելի հպարտ է, քանզի որդուս պարգևն է։

Ու թող ինձ ասեն` խենթ է, սգալ չգիտի, սևի փոխարեն սպիտակ է հագնում, լացի փոխարեն ծիծաղում է, մեկ է՝ ապրելու եմ։
Հիմա ավելին պիտի ապրեմ ու ապրելով կյանքեր փոխեմ, որ հողն էլ ոտքերիս տակ երբեք չզգա ծանրությունս։
Ու թող աստված օրհնի և իմաստություն տա բոլոր նրանց, ովքեր կքննադատեն ինձ և ինձ պես մայրերին ։
Ցավ եմ ապրում հոգով աղքատների համար։ Իսկ հոգով աղքատ լինելն էլ ավելի մեղք է։ Շնորհակալ եմ ընկերներիս, շնորհակալ եմ Աստծուն, որ Ձեզ ունեմ»։

160 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն