Հորդառատ անձրև և ուժգին քամի Փամբակում. հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը, անանցանելի են դարձել որոշ փողոցներ (լուսանկարներ)

Ժամեր առաջ Փամբակ համայնքում տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի և ուժգին քամիների հետևանքով Եղեգնուտ, Վահագնի, Անտառամուտ, Դեբեդ, Լեռնապատ և Ձորագյուղ բնակավայրերում տապալվել են ծառեր, անանցանելի են դարձել մի շարք փողոցներ:

Վնասվել են տնային տնտեսություններ և բնակիչներին պատկանող անշարժ և շարժական գույք և հոսանքալարեր, հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը։

Փամբակի համայնքապետարանի տեղեկացմամբ, համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի հանձնարարությամբ և անմիջական վերահսկողությամբ իրականացվում են վնասի չափերի գնահատում, մեկնարկել են հետևանքների արագ վերացման աշխատանքները։

 

204 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն