Ավտոմեքենայում եղել են 31-ամյա երիտասարդը, նրա մայրը, կինը և երեխաները․ ոչ ոքի կյանքը փրկել չի հաջողվել․ Ջրառատ համայնքի վարչական ղեկավար

 

 

Աղին բնակավայրում ողբերգական վթարից մահացած 6 քաղաքացիներից 5–ը մի ընտանիքից են, ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։ «Մահացածներից մեկը մեր համայնքի բնակիչ 31–ամյա երիտասարդ է։ Ավտոմեքենայում եղել են նրա մայրը , կինը և երեխաները։ Բոլորը մահացել են»,–ասաց Խաչատրյանը։

 

ՀՀ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Շիրակի մարզից 5 երեխային շտապօգնության մեքենայով են տեղափոխել Երևան, իսկ մեկ մեծահասակ տուժածի` սանավիացիյով։ Մեծահասակներից մեկն էլ գտնվում է Շիրակի մարզի ԲԿ–ներից մեկում։ Նրա վիճակը ծանր է։

 

https://www.facebook.com/share/1CjxzSdnWC/

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել