Լավ լուր կեսնաթոշակառուների համար

Նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրների լուծմամբ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Այս մասին հայտնում եՆ Ազգային ժողովից։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ հերթական նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Գործող ոլորտային օրենսդրությամբ, երբ մասնակիցն իր կենսաթոշակային ֆոնդի փայերը մարում է, դրանից հետո կրկին կենսաթոշակային կուտակային համակարգ վերադառնալու եւ կրկին վճարումներ կատարելու մեխանիզմներ նախատեսված չեն: Եթե կուտակային կենսաթոշակի մասնակիցն ունենում է Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով նախատեսված հիվանդություն, ապա վերջինս մինչեւ կենսաթոշակային տարիքին հասնելն իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու հնարավորություն է ունենում: Իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ անձը գումարը ստանում է, բուժվում, վերադառնում աշխատանքի եւ կրկին ցանկանում է դառնալ կենսաթոշակային համակարգի մասնակից: Գործող օրենսդրությամբ այդ մեխանիզմները սահմանված չեն, ինչն էլ առաջարկվում է օրինագծով:

Հաջորդ փոփոխությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների տվյալները կդիտարկվեն սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն եւ չեն հանդիսանա կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա պարզաբանել է, որ անձի սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսելու է մասնակիցների ռեեստր վարողին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա: Հաջորդ փոփոխության նպատակն է կարգավորել կուտակային համակարգի մասնակցի ժառանգին ժառանգության վկայականի հիման վրա կուտակային հաշվում առկա միջոցները փոխանցելու ժամկետները: Դա իրականացվելու է առանց ժամկետային սահմանափակման:

 

https://armenia24.live/?p=51820&l=am&fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1x2wOtivMgco9CbW7hKVwT2CAdRRkgfaCv2I1RgTEesyrWCxUcpVAFuXI_aem_ZmFrZWR1bW15MTZieXRlcw

242 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն