ԽՍՀՄ խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցում կտրվի նաեւ 2024-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է 2024 թվականին շարունակել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց:

Որոշումը տարածվում է նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնա¬կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող’ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց վրա:

https://mediaroom.am/armenia/society/item/51232-2024.html

5 741 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն