Տեղի է ունեցել Նորագավիթում սպ անված 26-ամյա Մհեր Խաչատրյանիհուղարկավորությունը․ ՖՈՏՈ

Նորագավիթում այսօր վերջին հրաժեշտը տվեցին օրար առաջ կրակոցների հետևանքով սպ անված 44-օրյա պատ երազմի մասնակից 26-ամյա Մհեր Խաչատրյանին: «Ահավոր սուգ է մեր թաղամասում: Մհերը հրաշալի անձնավորությոն էր, բարի, ընկերասեր, մեծատառով մարդ: Կատարվածը բոլորիս համար մեծ ողբերգություն է: Չենք հավատում, չենք համակերպվում այս իրողության հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նորգավիթի բնակիչներից մեկը:

Հիշեցնենք Նորագավիթում սպանված 26-ամյա Մհերը տան միակ տղան էր, 44-օրյա պատերազմի մասնակից, ամուսնացած չէր, որ հունիսի 13-ին ր Նորագավիթում կրակոցներ էին հնչել ինչի հետևանքով 26-ամյա Մհեր Խաչատրյանը տեղում մահացել էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա հրազենային մի քանի կրակոցի հետքեր են եղել։ Մհեր Խաչատրյանը 2020 թվականին կամավորագրվել և մեկնել էր պատերազմի դաշտ:

3 814 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն