Անասելի վշտով հայտնում ենք, որ փետրվարի 14-ին, քրոնիկ հիվանդության հետևանքով կյանքից հեռացավ «Հավասար» կրթական հիմնադրամի համահիմնադիր Ալլա Հակոբյանը։
Ալլան Հավասարի ամենալուսավոր մարդկանցից էր։ Հիմնադրամի ստեղծման առաջին իսկ օրից նա անմնացորդ նվիրվածությամբ ու անսահման
պատասխանատվությամբ պայքարել է
հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանության և
ներառական կրթության առաջխաղացման
համար։ Իր ամբողջ առաքելությունը նա նվիրել
էր հիմնադրամին՝ դառնալով մեր
նախաձեռնությունների գաղափարական ուժը
և ոգին։
Ալլան մեր 5 տարիների
կրեատիվ գաղափարների հեղինակն էր,
«Հավասար» կրթական հավելվածի ձայնը և
թիմի շարժիչ ուժը։ Իր պրոֆեսիոնալիզմով,
մարդասիրությամբ ու անսահման
ջերմությամբ նա լավագույններից էր իր
ոլորտում և անփոխարինելի՝ մեր կյանքում
Հիմնադրամի ողջ թիմը խորապես ցավում է
այս մեծ կորստի համար և իր զորակցությունն
է հայտնում Ալլայի ընտանիքին,
հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սիրել
և գնահատել են նրան։
Ալլա Հակոբյանի հոգեհանգստի
արարողությունը տեղի կունենա փետրվարի
15-ին, 17:00-ին, Եղեգնաձոր քաղաքում,
Շահումյան 33 հասցեում։
Անասելի վշտով հայտնում ենք, որ փետրվարի 14-ին, քրոնիկ հիվանդության հետևանքով կյանքից հեռացավ «Հավասար» կրթական հիմնադրամի համահիմնադիր Ալլա Հակոբյանը։
Ալլան Հավասարի ամենալուսավոր
մարդկանցից էր։ Հիմնադրամի ստեղծման
առաջին իսկ օրից նա անմնացորդ
նվիրվածությամբ ու անսահման
Ալլայի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում և հիմնադրամի ողջ գործունեության մեջ։
https://www.facebook.com/share/p/1AfWu48fhx/