ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս գիշեր ժամանել է Հայաստան, տեղեկությունը հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
«Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:
Նախատեսված են նրա հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։


