Ով է անժամանակ կյանքից հեռացած աղջիկը․ Նա բարի ու լուսավոր ․․․

Անասելի վշտով հայտնում ենք, որ փետրվարի 14-ին, քրոնիկ հիվանդության հետևանքով կյանքից հեռացավ «Հավասար» կրթական հիմնադրամի համահիմնադիր Ալլա Հակոբյանը։

 

Ալլան Հավասարի ամենալուսավոր մարդկանցից էր։ Հիմնադրամի ստեղծման առաջին իսկ օրից նա անմնացորդ նվիրվածությամբ ու անսահման պատասխանատվությամբ պայքարել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և ներառական կրթության առաջխաղացման համար։

 

Իր ամբողջ առաքելությունը նա նվիրել էր հիմնադրամին՝ դառնալով մեր նախաձեռնությունների գաղափարական ուժը և ոգին։Ալլան մեր 5 տարիների կրեատիվ գաղափարների հեղինակն էր, «Հավասար» կրթական հավելվածի ձայնը և թիմի շարժիչ ուժը։ Իր պրոֆեսիոնալիզմով, մարդասիրությամբ ու անսահման ջերմությամբ նա լավագույններից էր իր ոլորտում և անփոխարինելի՝ մեր կյանքում։

 

Հիմնադրամի ողջ թիմը խորապես ցավում է այս մեծ կորստի համար և իր զորակցությունն է հայտնում Ալլայի ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սիրել և գնահատել են նրան։Ալլա Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 15-ին, 17:00-ին, Եղեգնաձոր քաղաքում, Շահումյան 33 հասցեում։

 

Ալլայի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում և հիմնադրամի ողջ գործունեության մեջ:

https://www.facebook.com/bavnews.am/posts/pfbid02GD9m7y1QyDUDUE4Fm8d6iLzfnAzvNbbERoCjczZHr6HPP83mtbiEAPBM2xYQekBal

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել