Շատ չծիծաղեք. Պոնչը ցույց է տվել իր արխիվային լուսանկարներից մեկը

Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, ով շատ հաճախ իր ինստագրամյան էջում հումորային հրապարակումներ է անում, այս անգամ հրապարակել է իր արխիվային լուսանկարներից մեկը: Դերասանը նաև գրել է’«Շատ չծիծաղեք»:

Նշենք, որ ‘արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Women’s club-ի անդամներ Պոնչի և Թամարա Պետրոսյանի սիրավեպի մասին լուրը։ Զույգը հաճախ է միասին ջերմ հրապարակումներ անում:

StarNews-ի աչքից չի վրիպել Պոնչի հումորային մեկնաբանությունը, որը նա արել է Տոմայի լուսանկարի ներքո:     Հավելենք, որ վերջերս տված հարցազրույցի ժամանակ Տոման անդրադարձել էր տվյալ թեմային: Հաղորդավարուհու հարցին, թե իր և Պոնչի սիրավեպը իրականությու՞ն է, թե՞ միֆ, որ շրջանառվում է մամուլում, Թամարան նախ հումորով պատասխանեց՝ «Եսիմ», ապա հավելեց.     «Երբեք փակագծերը անձնականի հետ կապված չեմ բացել, շատ պարզ պատճառով։

Եթե պետք լինի մարդը կասի, եթե պետք չի, ուրեմն պետք չի, որ ասի։ Ես նույնպես այդ կատեգորիային եմ պատկանում, որ եթե պետք լինի կբարձրաձայնեմ, եթե չեմ բարձրաձայնում, ուրեմն պետք չի։ Իսկ թե Պոնչը ինչ գրառումներ է անում, լավ է անում, մեկ-մեկ ես էլ եմ գրում։ Ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում իմ և Պոնչի սիրավեպը»,- նշել էր Թամարան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հանրային հեռուստաընկերության «Կնոջ օրագիր» հաղորդման ընթացքում Թամարան, անդրադառնալով նույն թեմային, ասել էր.     «Գիտեք, անձնական թեման, ես երբեք չեմ բարձրաձայնում ու դա միշտա էդպես ա եղել, նույնիսկ, երբ ես հանրային չէի դրա մասին խոսել չէի սիրում, որովհետև ես շատ լուրջ եմ այդ ամեն ինչին վերաբերում, շատ փայփայում եմ իմ անձնական կյանքը։   Դրա համար ժամանակը կգա բոլորը ամենինչ կիմանան, երևի թե»։

https://mediaroom.am/lrahos/item/53883-2024-04-11-16-12-41.html

280 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն