Այնպես չէ, որ Ղարաբաղը մնացել է Ադրբեջանին…Կարամ մի հատ տվյալ ասեմ, որը գաղտնիք ա…Սասուն Միքայելյան

44-օրյա պատ երազմից հետո մինչև այսօր մենք դիրքերում ենք։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Մի բան կասեմ, որը գաղտնիք է՝ 2023 թվականին 8000-ից ավելի մարդ դիրքերում է եղել՝ հայ զինվորի կողքին։ Մենք մեր առաքելությունն ենք կատարում, երկրապահն իր տեղում է։ Ինչ վերաբերում է բանակին՝ Սպարապետը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ տարվա 365 օրն էլ բանակի օր է։ Մենք պետք է այդ հոգեբանությամբ համախմբված լինենք, որ մեր վիրավոր բանակը կարողանանք ոտքի կանգնեցնենք, որպեսզի դարձնենք մարտունակ, հետագայում պրոֆեսիոնալ բանակ։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք, իմ կառույցը միշտ սահմանին է, 2020-ից մինչև այսօր մենք միշտ դիրքերում ենք»,- ասաց Միքայելյանը։

1 034 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն