Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները կառավարության շենքում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց․

«Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ մարդիկ րոպեներ առաջ են դուրս եկել, լրագրողների հետ չեն հանդիպել, բայց շատ զայրացած են և հիասթափված։ Կարծում եմ՝ լավ նորությամբ չի ճանապարհել այդ մարդկանց, բայց առհասարակ որևէ հույս կապել ստախոսների խմբի հետ, առնվազն ճիշտ չէ։ Այս հանդիպման ժամանակ էլ կամ պետք է ասեին այն ամենը, ինչ որ պետք է կատարվի, կամ պետք է փափուկ բարձ դնեին, խաբեին, մարդկանց ճանապարհեին։ Մարդկանց մոտ զայրույթ է, ասում են՝ շատ հիասթափված են հանդիպումից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

282 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն