Նազենին և Ավետը վարել են գերշքեղ հարսանիքը.ԲԱՑԱՌԻԿ մանրամասներ` Վանեցյանի որդու հարսանիքից

Տեղեկացրել ենք, որ ապրիլի 27-ին հայաստանյան ամենաշքեղ և թանկարժեք ռեստորաններից մեկում` «Դվին»-ում, տեղի է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հարսանիքը։

Հարսնացուն Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի դուստրն է։

Նշենք, որ հրավիրվածների թվում ինչպես հայաստանյան, այնպես էլ Արցախի քաղաքական դաշտի ներկայացուցիչներն են:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`արգելվել է որևէ կադր հրապարակել հարսանիքից համացանց, իսկ ինչպես երևում է`արգելքը խիստ է եղել: Հյուրերից որևէ մեկը չի հրապարակել հարսի կամ փեսայի լուսանկարը:

Կազմակերպիչները բացառապես դետալներ ոն հրապարակել, որոնք ևս այնպես են արված, որ չի երևում`ում հարսանիքի ձևավորումն է, ում տորթն է և այդպես շարունակ:

Մեր ունեցած տեղեկությ
ունների համաձայն`երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել ինչպես հայկական, այնպես էլ արտերկրից ժամանած շոուբիզնեսի ներկայացուցիչներ:
Երեկոն վարել են Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանը, երեկոն գեղեցկացրել են Սոնան ու Գարիկը, Էրիկը, Կարեն Սևակը ու այլ երգիչ-երգչուհիներ:

Պարզվում է Վանեցյանի հարսը շատ է սիրում ալ կարմիր վարդեր, ինչի առթիվ ձևավորումներն արվել են բացառապես այդ գույնով ու ծաղիկով:
Դե իսկ գլխավոր սրահը ձևավորված է եղել սպիտակ գույնով:

Ներկայացնում ենք երեկոյի բացառիկ կադրերը:

301 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն