Սարս ափելի վ թար Հայաստանում․ 10 մեքենա մտել են իրար մեջ

Այսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի, 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ 1 կիլոմետրանոց հատվածում, բախվել են BMW, Mercedes, Mitsubishi, Opel Zafira, Opel, ՎԱԶ 2107, Nissan March, Lada, ՎԱԶ 2106 և Samara մակնիշի ավտոմեքենաները:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ վարորդները նշել են, որ ճանապարհը եղել է մերկասառույց, սակայն ոչ մի աշխատանք չի կատարվել այն աղ ու ավազով մշակելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

https://mediaroom.am/armenia/society/item/51794-10.html

1 940 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն