Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա․ պատրաստվեք եղանակի անակնկալներին

Փետրվարի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է, 19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։Հանրապետության տարածքում`

 

Փետրվարի 17-ի ուշ երեկոյան, 18-19-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, փետրվարի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվար 17-ի ցերեկը, 18-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճնաովԵրևան քաղաքի փետրվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

 

Օդի առավելագույն ջերմաստիճան 17.5°C (2016թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա – 20.9°C (1993թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան – 0.1°C

 

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին

 

https://armmonitoring.am/page/2261

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել