Դեկտեմբերին ԱԺ-ն ընդունեցինք օրենք, որով սահմանվեց, որ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով, և այս որոշումներով կարգավորում ենք ամբողջ գործընթացը»,-կառավարության նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ կոչ անելով.
«Մինչև սույն թվականի մարտի 5-ը խնդրում ենք բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը՝ բանկը, և ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով»:
Նրա խոսքով, եթե մինչև մարտի 5-ը այն չարվի, ապա նախարարությունը դա անելու ենք ավտոմատ եղանակով, և քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, իրենց անհրաժեշտ է լինելու բավարար ժամանակ, որպեսզի քարտերը առաքենք տուն»:
Ըստ Թորոսյանի՝ դեկտեմբերի սկզբին կար 50 հազար քաղաքացի, որ կենսաթոշակ և նպաստ ստանում էր կանխիկ եղանակով, իսկ այսօրվա դրությամբ, այդ քաղաքացիների թիվը 25,539 է։
Նախարարը հավաստիացրեց, որ օրական մոտ 1000-1500 քաղաքացի դեռ շարունակում է ինքնուրույն անցնել անկանխիկի դաշտ՝ ընտրելով իր նախընտրած բանկը, և եթե գործընթացն ինքնուրույն չարվի, ապա, ըստ նախարարի, բանկի ընտրությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով և պատահականության սկզբունքով:
«Ընտրությունն ավտոմատ կատարելուց հետո՝ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը, մենք ապահովելու ենք քարտերի տրամադրումը սուրհանդակային ծառայության միջոցով: Առաքումից հետո թոշակը կամ նպաստը քաղաքացիները կստանան քարտով»,-ասաց նա:
Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ 2026 թվականի հունվարին 415,228 քաղաքացի հետվճար է ստացել, 2025 թվականի դեկտեմբերին հետվճար ստացողների թիվը եղել է 400,572-ի քաղաքացի, այսինքն՝ ևս 15 հազար քաղաքացի 2026 թվականի հունվարից սկսել է օգտվել հետվճարի ծառայությունից:
«Հունվարին վճարել ենք 2,9 մլրդ դրամ հետվճար ի համեմատ դեկտեմբերի՝ 1,8 մլրդ դրամի, այսինքն՝ 1,1 մլրդ դրամով ավելի, և միջին հետվճարի չափը կազմել է մոտ 7000 դրամ»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ 2025-ի դեկտեմբերին հետվճարի միջին չափը 4400 էր, 2026-ի հունվարի համեմատությամբ 2600 դրամի աճ է գրանցվել, ապա հիշեցրեց՝ 2026-ից յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով հետվճարի առավելագույն գումարը 10 հազար դրամ է, իսկ դեկտեմբերին 6000 էր:
https://www.facebook.com/Myinfo.am11/posts/pfbid08wvzHg6LsmW1Qsu91Tb9LkUkfF9AK5FBYbqdabt1FhRP896wm9f7m7nLqAGedmudl