10-ից ավելի ձերբակալված կա՝ Աջափնյակի կրակոցների գործով․ ովքեր են նրանք․ նոր մանրամասներ

 

Աջափնյակում հնչած կրակոցների գործով այս պահին ձերբակալվածների թիվը 10-ից ավելի է: Երեկ Աջափնյակում հնչած կրակոցներից հետո իրավապահ համակարգը կոնկրետ անձանց բնակարաններում խուզարկություններ է սկսել, գրում է ArmLur.am-ը։

 

Միջադեպի մասնակիցների բնակարաններում քննչական գործողություններ են իրականացվում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին ՀՀ քննչական կոմիտեում մի շարք երիտասարդներ հարցաքննվում են, կան ձերբակալվածներ, որոնց թիվը 10-ից ավելի է:

 

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

 

 

Հիշեցնենք, որ դեպքի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 7 քաղաքացի, որոնցից մեկը մահացել էր: Վերջինս 45-ամյա Արսեն Վարդանյանն էր, որը ռեստորանում էր երգում: Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ վիրավորում ստացած անձիք վիրահատվել են, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել