Խոշոր ավտով թար՝ Հայաստանում. ճակատ ճակատի բա խվել են Mitsubishi-ն ու Reno-ն, և Volvo-ն ու ՎԱԶ 2102-ը. կա 7 վիրավոր

Այսօր հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել են Mitsubishi ու Reno, և Volvo ու ՎԱԶ 2102 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավսածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներ, օպերատիվորեն ժամանակ Վայքի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի վաշտի 2-րդ դասակի պարեկները: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները, ապա փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի 2-րդ դասակի պարեկնեը՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Արտյոմ Սեդրակյանն ու կրտսեր պարեկ Արկադի Ադամյանը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի վարպության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանը: Վթարի մաիսն ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանիի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի պահպավող հատուկ տարածք:

https://mediaroom.am/armenia/society/item/51188-mitsubishi-reno-volvo-2102-7.html

1 034 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն