Ինչպես է Սիրուշոյի որդին` Ռոբերտը, վճարում կատարում սրճարանում. ՏԵՍԱՆՅՈւԹ

starnews.am. 3 երեխաների մայր, երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում շարունակում է իր ակտիվությունը պահել: Սիրուշոն պարբերաբար հրապարակումներ է անում`ներկայացնելով իր առօրյան, որդիներին և իհարկե դստերը:

Թեպետ վերջին շրջանուկ հրապարակումները հատկապես դստեր մասնակցությամբ են, այնուամենայնիվ երգչուհին այսօր ավագ որդու մասնակցությամբ տեսանյութ է տարածել, որտեղ Ռոբերտը երևանյան սրճարաններից մեկում վճարում է կատարում:

Տեսանյութը`հետևյալ հղումով

Հավելենք, որ վերջերս երգչուհին այցելել էր որդու դպրոց ու ցույց տվել, թե ինչպես են նրանք պարում: Երգչուհին ինքն էլ սկսել էր ակտիվ շարժումներ անել:

Նշենք, որ օրեր առաջ էլ Սիրուշոն ներկայացրել էր կադրեր, թե ինչպես է դուստրը ջրով լի շշերը դասավորում:

Դե իսկ ավելի վաղ Սիրուշոն դրական ու ջերմ տեսանյութ էր տարածել իր ինստագրամյան էջում, որտեղ ցույց է տալիս ավագ որդու և դստեր առանձնազրույցը, որի ընթացքում Ռոբերտը փորձում է Զաբելին համոզել, որպեսզի քնի և չարթնացնի ծնողներին:

998 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն