Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է։   Այս մասին գրել է «Ազատություն»-ը։   Մեծ թվով մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական ու Պաշտպանության նախարարության, հեռացել են գյուղից։ Ավելի վաղ ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ ժամը 18:20-ին Կիրանցից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն: Սակայն, պայթյունի ձայներ չեն լսել ո՛չ տեղացիները, ո՛չ էլ ավելի հեռվում գտնվող լրագրողները։   Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։

https://mediaroom.am/armenia/society/item/54429-2024-05-03-16-30-47.html

164 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն