«Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն բացահայտ ասում են, որ նոր հարձակում է լինելու Հայաստանի վրա». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ են խոստացել Նիկոլին Արևմուտքում, և ի՞նչ զոհողությունների է նա գնում դրանց համար.

Ակնհայտ է, որ Հայաստանը անշեղորեն գնում է դեպի Արևմուտք և մտնում է տարածաշրջանի թուրքական քաղաքական արբանյակային տիրույթ։

Նիկոլ Փաշինյանի համոզմունքն է միշտ եղել, որ Ռուսաստանը հեռու է, իսկ Թուրքիան մեր կողքին է, հետևաբար այսօրվա լավ ապրելու համար պետք է ամեն կերպ բարեկամանալ Թուրքիայի հետ, որն էլ իր հերթին ԱՄՆ -ի ու հավաքական Արևմուտքի դաշնակիցն է։ Ռուս-թուրքական բարեկամությունը ժամանակավոր ու թվացյալ է, որի ավարտը կդառնա նոր մեծ պատերազմ, ինչպես պատմության մեջ եղել է առնվազն 11 անգամ։

Բայց Բրյուսելում ու Վաշինգթոնում բազմիցս են Նիկոլին խոստացել հանգիստ և կուշտ ապրելու պայմաններ, որոնց համար նա նախ պետք է Հայաստանից հանի Ռուսաստանի ներկայությունը’ ռազմաբազաները և քաղաքական ազդեցության այլ լծակները։

Դժվար է լինելու անջատվել Ռուսաստանից, ցավոտ ու կորուստներով է լինելու, բայց Փաշինյանը պետք է իր մեջ ուժ գտնի անել այդ քայլը. սա են 2018-ից սկսած բանակցությունների ժամանակ ասում Եվրոպայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները։

Ռուսաստանին մեր տարածաշրջանից քշելու Նիկոլի ստանձնած պարտավորությունն արդեն արժեցել է Արցախի ամբողջական հանձնում, 6000-ից ավելի մարդկային կորուստ, 120.000-ից ավելի փախստականներ, Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քկմ կորուստ… և սա դեռ ամենը չէ։ Ռուսաստանը բոլոր կայսրությունների նման չափազանց դաժան է։

Ռուսաստանին քշելու դիմաց Նիկոլին ծանր կորուստների քաջության դրդող Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն բացահայտ ասում են, որ նոր հարձակում է լինելու Հայաստանի վրա։

Հուսով եմ, մարդիկ հասկանում են, որ այդ նոր հարձակումը նշանակում է նոր տարածքների կորուստ և նոր մարդկային զոհեր, որոնք լինելու են ոչ թե Նիկոլի կամ նրա մտերիմների ընտանիքի անդամներ, այլ սովորական մարդկանց, որոնք լավ ապրելու խոստումների համար զոհաբերում են իրենց զավակների կյանքը»:

18 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն