Տղամարդը փпրձել է խափшնել եղբոր որդու հшրսանիքը, քարեր, փшյտեր, շշեր է նետել, տուժել է երեխա

Կարեն Գ․-ն 2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում՝ մասնակցելով իր եղբոր որդու հարսանիքին, գտնվելով ոչ սթափ վիճակում, վիճաբանության մեջ է մտել իր եղբոր հետ, որի ընթացքում անտեսելով նույն վայրում հավաքված խնջույքի մասնակիցների, այդ թվում` երեխաների ներկայությունը, բարոյական ու իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Նա տարածքում առկա քարերը և փայտե կտորները նետել է հավաքված մարդկանց ուղղությամբ, այդ կերպ խախտելով մարդկանց անդորրը և խափանել իր եղբոր որդու ամուսնության կապացությամբ կազմակերպված միջոցառումը։ Կարեն Գ․-ն սեղանին դրված ապակե բաժակները և ամանները կրկին նետել է հավաքույթի մասնակիցների ուղղությամբ, որոնց կոտրվելու արդյունքում վնասվել է անչափահաս երեխայի հոնքային հատվածը։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 1-ին և մակագրվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանին։

Կարեն Գ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝  խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով։ Եվ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կոտի հատկանիշներով։ Այն է՝ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ։

 

 

Կարեն Գ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել