Ավտпվթար Երևան-Գյումրի ավտոճшնապարհին. անչափшհասներ են հոսպիտшլացվել

Նոյեմբերի 9-ին, ժամը 18:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1976 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել հարակից փոսի մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորներ Լ. Ե.-ն (ծնված 1988 թ․), Ա. Մ.-ն (ծնված 2009 թ․), Դ. Մ.-ն (ծնված 2013 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

https://youtu.be/KH76u87SDv4

Իրավաբան.net
Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել