Մոսկվա-Սիթի» գործարար կենտրոնի «IQ-կվարտալ» աշտարակի բնակիչներին ու աշխատակիցներին տարհանել են շենքից։
«IQ-կվարտալ» աշտարակում հայտարարվել է էվակուացիա, ինչի հետևանքով ներսում գտնվող մարդիկ լքել են տարածքը։ Այս մասին հայտնում է տեղական տելեգրամյան ալիքները՝ հղում անելով դեպքի ականատեսներին։
Ըստ ականատեսների՝ երկնաքերում հանկարծակի հնչել է տագնապի ազդանշանը, որից հետո ներկաներին հորդորել են դուրս գալ շենքից։
Տարհանված քաղաքացիները հավաքվել են մուտքի մոտ և սպասում են հետագա հրահանգների։ Միևնույն ժամանակ, «IQ-կվարտալում» իրականացված էվակուացիայի դրդապատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել


