Գրել էինք, որ Լաս Վեգասում կկայանա Արման Ծառուկյանի և ամերիկացի Դիլոն Դենիսի գոտեմարտը, որը կգլխավորի RAF 14 մրցաշարը։ Մրցաշարի մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 24-ի առավոտյան, ժամը 04:00-ին։Մրցակցային տեսանկյունից Ծառուկյանը համարվում է հանդիպման բացահայտ ֆավորիտը։
Ծառուկյանը RAF-ի մրցաշարերում արդեն մի շարք հաղթանակներ է տարել, մինչդեռ Դենիսը կազմակերպությունում դեռ հաղթանակ չի գրանցել։ Առաջիկա գոտեմարտում խաղարկվելու է RAF-ի միջին քաշային կարգի քրոսովերային չեմպիոնական տիտղոսը։Հանդիպումը հեռարձակվելու է Fox Nation հարթակով։


