Կարևոր՝ շենքերի բնակիչների համար․ փոփոխություններ են սպասվում

Կառավարությունը նոյեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:Փաթեթով առաջարկվում է սահմանել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունները:

Առաջին խմբին վերապահվող լիազորությունները հիմնականում վերաբերում են օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակմանը, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների վարմանը, խորհրդատվական նյութերի մշակմանը, ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի մշտադիտարկմանը:

Իսկ նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի համար սահմանմանում են պարտականություններ, որոնք վերաբերում են շենքի կառուցումից հետո՝ մինչև սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը, սեփականատերերի անունից կառավարման մարմին ձևավորելուն և շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի օտարման առանձնահակտություններին: Կառուցապատողը կունենա նաև բազմաբնակարան շենքի կառուցումից հետո շենքի փաստաթղթերը կառավարման մարմնին փոխանցելու պարտավորություն:

Օրենքով սահմանված կազմով կամ ժամկետում փաստաթղթերը չփոխանցելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվում է պատասխանատվություն:

Իրավաբան.net
980 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն