ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատում ամուսինների կյանքը խլած ող բերգական վթարից

Սեպտեմբերի 17-ին, ող բերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, Skoda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մա հացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մա հացածի և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մա հացածները վարորդի հայրն ու մայրն էին։

150 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն