Պատրաստ եղեք/ Եղանակը կտրուկ կցրտի. Ձյուն է սպասվում

Երևան քաղաքում` նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։

Այս մասին հայտնում է Հայհիդրոմետը։

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 18-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։

 

2 355 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն