Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված է

Վաղ առավոտից ոստիկանական հատուկ ջոկատայինները Կիրանցում գործողություններ իրականացնելուց հետո, ինչպես հայտնի է, արգելափակել են գյուղ մտնող բոլոր ճանապարհները, Կիրանցը հայտարարել հատուկ գոտի եւ իբր անվտանգության նկատառումներով թույլ չեն տալիս մարդկանց ելումուտը, քանի որ ականապատ տարածքներում, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ականազերծման աշխատանքներ են իրականացվում։

Տեղեկացանք, որ ավելի քան մեկ ժամ է՝ Կիրանցը նաեւ հոսանքազրկված է, ինչի հետեւանքով ինտերնետ կապի խնդիր է առաջացել, բնակիչները ահազանգում են, որ չի բացառվում՝ հատուկ են են արել, որպեսզի կտրեն կապը «արտաքին աշխարհի» հետ։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

384 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն