Արմավիրում բшխվել են «Opel»-ն ու «06»-ը. վթարից հետո մեկ այլ ավտոմեքենա բախվել է վթшրված «06»-ին, ապա ջրшարի բետոնե պшտնեշին ու բռնկվել. կա 7 տուժած

 

 

Երեկ՝ հունիսի 8-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, ժամը 23:50-ի սահմաններում Նոր Արմավիր բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ:  Մինչ պարեկներն ու փրկարարներն աշխատում էին, Նոր Արմավիր գյուղից դեպի Էջմիածին ընթանալիս «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի մեջ հայտնված ՎԱԶ 2106-ին, ապա առաջ ընթանալով բախվել ճանապարհի եզրին տեղադրված ջրահեռացման համար օգտագործվող բետոնե պանեշին և բռնկվել:  2 վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Բռնկման հետևանքով գազաբալոնից առաջացել է նաև պայթյուն:  Վթարների փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել