ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կազմել է 362.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.28 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 404.88 դրամ (նվազել է 0.70 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (աճել է 0.03 դրամով):Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 359–360 դրամով, վաճառվում է 362.5-364.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398-401.5 դրամով, վաճառվում է 408–412 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.09 դրամով, վաճառվում է 4.24–4.41 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 360 դրամով, վաճառվում՝ 362 դրամով:
Եվրոն գնվում է 404 դրամով, վաճառվում է 408 դրամով:
Ռուբլին գնվում է 4.05 դրամով, վաճառվում է 4.15 դրամով:


