Ի՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ Դեբեդ գետի մեջ՝ ծառի ճյուղի վրա, կնոջ մարմին է նկատվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի և ջոկատի հրամանատարի տեղակալ Շավարշ Շահնազարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ։
Փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել կնոջ մարմինը և մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած կնոջ ինքնությունը։
https://www.youtube.com/watch?v=Peag2iDp5ak


